Posted in Վերապատրաստում

   «Իմացումի հրճվանք»  ծրագիր․ ինտեգրված, անառարկայական ուսուցում

‹‹ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԲԱԺԻՆ

Թեմա՝   «Իմացումի հրճվանք»  ծրագիր․ ինտեգրված, անառարկայական ուսուցում

Կատարող՝ Լիլիթ Սահակյան

Դասավանդած առարկան՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, դասվարություն

Խորհրդատու՝ Մարիետ Սիմոնյան

 2022

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

Գլուխ 1-ին։ «Իմացումի հրճվանք» ծրագրի  հիմնական դրույթները, մեդիակրթությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4

Գլուխ 2-րդ։ Հեղինակային կրթական ծրագրի ուսուցման կազմակերպիչը, կազմակերպման ձևերը, ուսումնական միջավայրը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.8

Գլուխ 3-րդ։ Ծրագրի ուսուցման բաղադրիչները և գնահատումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․12

Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․16

Գրականության ցանկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․17

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքիհմտություններիարժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերում։ Կրթական գործընթացը կազմակերպվում է տարբեր մեթոդներով, ուսուցիչների ուղղորդմամբ, ինքնակրթությամբ, ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և այլն։

Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի  հիմքում ընկած են  Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթության մատչելիության  հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովումը:

Այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրերը կիրառվում են փորձարարական-հետազոտական դպրոցներում։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որն ունի ոչ ավանդական մոտեցում կրթական գործի կազմակերպման հարցերում։ Ծրագրում շարադրված են կրթական գործի կազմակերպման նպատակներն ու խնդիրները, ներկայացված են  ուսումնական գործի կազմակերպումը, կազմակերպիչները, ուսուցման բաղադրիչները,  գնահատումը, նախագծային ուսուցման մեթոդներն ու ձևերը, ուսումնական փաթեթները և այլն։

Հետազոտության նպատակն է՝

  • ուսումնասիրել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, կառուցվածքը,
  • վեր հանել նպատակներն ու խնդիրները,
  • ներկայացնել կրթական գործի այսպիսի կազմակերպման միջավայրը, բաղադրիչները, ձևերը։

Աշխատանքը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, երեք գլխից, եզրակացությունից  և գրականության ցանկից:

Գլուխ 1-ին։ «Իմացումի հրճվանք» ծրագրի ընդհանուր կառուցվածքը։  Ծրագրի հիմնական դրույթներ

Այսօր կրթությունը շատ նորաձև է, բայց կան նաև այլընտրանքային մանկավարժական մեթոդներ՝ իրենց դրական և բացասական կողմերով, տարբերություններով ու նմանություններով:

Ավանդական կրթությանը զուգահեռ՝ ուսման տարբեր համակարգեր իրենց տեղն են գրավում կրթական ոլորտում:

Այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագիր իրականացնող  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի ոչ ստանդարտ մոտեցում ուսումնական գործունեության կազմակերպման գործում։ Կրթահամալիրի ընդհանուր ծրագիրը բազմաբովանդակ է՝ ըստ տարիքային շրջափուլերի ու բաղադրիչների։ Կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որի նպատակն  է ձևավորել անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն  անհատ: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Ծրագիրն ունի բազմաբաղադրիչ կառուցվածք։

«Իմացումի հրճվանքն» իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն իրականացնում է  անառարկայական, նախագծային ուսուցում՝ հիմքում ունենալով Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը։ Ինտեգրված նախագծային ուսուցումը սովորողին հնարավորություն է տալիս ստանալ համակողմանի կրթություն, մոտիվացվել, ինքնակրթվել։

Ծրագիրն իրականացնում է հատուկ ուսուցում՝ համապատասխան կրտսեր դպրոցի սովորողի տարիքային առանձնահատկություններին՝ համապատասխան միջավայր, համապատասխան բովանդակություն և գործունեություններ՝ ապահովելով  նրա անհատական զարգացման բնականոն ընթացքը։

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը եռամյա է։ Ծրագրով սովորելու համար կրտսեր դպրոց ընդունվել ցանկացողների ծնողները ծանոթանում են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են  սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ՝ ըստ ծրագրի սահմանած ընդունելության կարգի։

Սովորողների մասնակցությամբ կազմակերպվում են ամառային «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարներ՝ ըստ «Մուտք կրթահամալիր» ճամբարի ընդունելության կարգի։ Ճամբարից հետո սովորողի ծնողի  հետ կնքվում է եռամյա ուսումնառության պայմանագիր։

Յուրաքանչյուր տարվա ուսուցման և զարգացման արդյունքներով սովորողը  տեղափոխվում է  «Իմացումի հրճվանք» ծրագրի հաջորդ տարի, իսկ եռամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը սահմանած կարգով մասնակցում է 3-րդ դասարանի ավարտական «Ելք» ստուգատեսին, ապա և տեղափոխվում 4-րդ դասարան։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ հիմնված ուսումնական օրացույցի  վրա:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով՝ կրթահամալիրային, խմբային, ընտանեկան, անհատական, համագործակցային ուսումնական նախագծերով, որոնք կազմում են դասվարը, ընտանեկան դպրոցը։

Ծրագիրն ապահովում է՝

  • պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները,
  • սովորողի անհատական կրթության իրավունքը,
  • կրթության անընդհատությունը,
  • հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթների իրագործումը։
  • տարատեսակ հմտությունների ու կարողությունների ձևավորումը, զարգացումը։

Ծրագիրն իրականացնում են կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզները՝

Արևելյան դպրոց- պարտեզ
Արևմտյան դպրոց- պարտեզ
Հյուսիսային դպրոց- պարտեզ
Հարավային դպրոց- պարտեզ

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ կարգի՝ կրթահամալիրի, լաբորատորիայիդասարանական ուսումնական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Ծրագրի հիմնական իրականացնողը դասվարն է։ Նա անառարկայական ուսուցան կազմակերպումը ներկայացնում է մեդիահարթակում, որը բաց է, թափանցիկ, հասանելի բոլորին։

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրականացվում է գերազանցապես մեդիակրթությամբ․ կարևոր բաղկացուցիչ է մեդիան՝ իր գործիքներով ՝ նոթբուք-նեթբուք, պլանշետ, համացանց,  այլ հնարավորություններ, որն ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները։

ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնառության ընթացքում, շուրջտարյա են: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, PowerPoint ծրագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերն ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Լաբորատորիայի, դասվարի բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը  հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները բոլորին: Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցե վարելը սովորողի ուսումնական աշխատանքներն են։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը նույնպես սովորողի ուսումնական աշխատանքն է: Բլոգում արտացոլվում է սովորողի՝ «Իմացումի հրճվանք» ծրագրով կատարած ողջ գործունեությունը։

Գլուխ 2-րդ։ Հեղինակային կրթական ծրագրի ուսուցման կազմակերպիչը, կազմակերպման ձևերը, ուսումնական միջավայրը։

Ա Հեղինակային կրթական ծրագրի ուսուցման կազմակերպիչը

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը, որն ընդունվում է ըստ մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի։ Նա ունի օգնական։

Դասարանի ղեկավարը իր դասարանական ծրագրի ղեկավարն ու պատասխանատուն, մասնակցում է ամենամսյա սեմինարներիվերապատրաստումների,  ունի անհատական բլոգ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։

Ուսումնական գործունեությունը կազմակերպում է ըստ շաբաթական աշխատակարգերի: Ուսումնական տարվա մեկնարկին դասվարը կազմում է իր դասարանական օրացույցը՝ ըստ կրթահամալիրյան օրացույցի և հեղինակային նախագծերի։ Ուսումնական տարվա ընթացքում, ըստ կարգի, դասվարը կազմակերպում է կլոր սեղաններ, համերգ-ներկայացումներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ։

Շեշտը դրվում է ստեղծագործության վրա՝  նկարչություն, տեխնոլոգիա, երաժշտություն, ակտիվություն, շարժունություն,  բեմադրություններ, արտադրությամբ ուսուցում: Նպատակը առարկաների միջև կապը հաստատելն ու հավասարակշռելն է, նախագծային մշակումներով անառարկայական դարձնելը: Բոլորը սովորում են ստեղծագործել, երևակայել, ստեղծել, արարել։

Բ։ Հեղինակային կրթական ծրագրի ուսուցման կազմակերպման ձևերը։ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցման կազմակերպման ձևերը տարբեր են։ Դրանք կարող են լինել տարբեր ձևաչափերով՝

  • առկա
  • հեռավար
  • ընտանեկան-առցանց-ինքնակրթություն
  • համակցված։

Առկա ուսուցման ձևն իրականացվում է առկա պայմաններում։ Սովորողը սահմանված կարգով մասնակցում է ծրագրի առկա պարապմունքներին։

Ծրագրի հեռավար ուսուցման ձևը կարող է ընտրել սովորողը, եթե՝

  • բացակայում է երկրից, բայց ուզում է կրթություն ստանալ հայրենիքում:
  • Սովորողը ուզում է ներառվել կրթահամալիրի բաց կրթական ցանցում։
  • Բնակավայրի հեռավորության առանձնահատկություններով պայմանավորված ընտրում է հեռավար ուսուցման ծրագիրը:

Սովորողն իր նախընտրությամբ կարող է ընտրել նաև համակցված կամ ընտանեկան առցանց ինքնակրթության ուսուցման տարբերակները՝ ուսումնական ծրագրի դասընթացների մի մասն անցնել հեռավար, մյուս մասը՝ առկա. ուսուցման այս ձևի ընտրությունը նույնպես համապատասխան իրավական արտացոլում է ստանում՝ համակցված ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում․ արվում են անհրաժեշտ լրացումներ։

Ուսումնական տարվա ընթացքում ահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավարընտանեկան-առցանց-ինքնակրթության, համակցված ձևերին։

Ուսուցման կազմակերպման կարևոր ձևեր են նաև ուսումնական տարատեսակ ճամփորդությունները։

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը նաև ընտանեկան դպրոցներով՝ ամենամսյա ֆլեշմոբների միջոցով, ընտանեկան նախագծային ուսուցմամբ և այլն։

Բ Ծրագրի կազմակերպման միջավայրը

 Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում, սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցները լուսավոր ու ընդարձակ ուսումնական տարածքներ են, հարմար ծրագրի իրականացման համար։ Կրտսեր սովորողին՝ որպես ծրագրի մասնակցի, հնարավորություն է ընձեռվում խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, պրպտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները կանաչապատ են՝  պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով, անցանկապատ:

Կրտսեր դպրոցների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրերն ըստ ծրագրի շարունակաբար փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ուսումնական գործունեության միջավայրեր են՝

Սովորողների  ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։

Ծրագրի իրականացման համար ձևավորվել են դասարան-լաբորատորիաներ, որոնք աշխատանքային տարածքներ են՝ իրենց բաղկացուցիչ մասերով՝

  •  սեղան-աթոռներ
  • սանհանգույց, լվացարան
  • հանդերձարան
  • մարզական տարածք (մարզագորգ)
  • ընթերցարան
  • խաղանկյուն
  • ջերմոց
  • երաժշտական անկյուն
  • ֆիլմեր դիտելու անկյուն
  • շախմատի անկյուն
  • տեխնոլոգիայի անկյուն

 

 

 

Գլուխ 3-րդ։ Ծրագրի ուսուցման բաղադրիչները և գնահատումը։

Ա Առարկայական բաղադրիչներ

Ծրագրի ուսուցումն իրականացվում է Հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, հետևյալ առարկայական դասընթացներով՝

Առարկաները ներառված են նախագծային ուսուցման մեջ, ուսումնական գործունեությունն իրականացվում է միջառարկայական կապերով, ամփոփվում ստուգատեսներով, գնահատվում սովորողի զարգացման բնութագրերում։

Բ Լրացուցիչ կրթության բաղադրիչներ

Ծրագրի ուսումնական գործունեության բաղադրիչ է նաև ընտրությամբ գործունեությունը։ Սովորողը դեռ վաղ տարիքից իր  ընտրությամբ զբաղվում է իր անձը զարգացնող գործունեությամբ: Տարատարիք խմբերում սովորողն ազատ է իր համար հետաքրքիր գործունեության ընտրության հարցում։ Այսպիսի լրացուցիչ կրթությունն ընտրում է ինքը (սովորողը տարեկան երկու անգամ կարող է մասնակցել  ընտրությամբ գործունեության տարբեր ձևերին)՝

Ընտրությամբ գործունեության մասնակիցները իրենց ձեռք բերած հմտություններն ու կարողությունները ներկայացնում են ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների ժամանակ։

Գ Նախագծային բաղադրիչներ

Նախագծային բաղադրիչներ են ուսումնական օրացուցային նախագծերը և ուսումնական հեղինակային նախագծերը, որոնց մեջ են մտնում զանազան ստուգատեսներն ու փառատոնները։ Դրանք կարող են լինել սահմանափակ ժամանակահատվածով և շուրջտարյա՝

  1.  Ես
  2. Կոմիտասյան օրեր
  3.  Տիեզերք
  4. Խնկոյանական օրեր
  5.  Բարձունքի հաղթահարում
  6. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
  7.  Թթուդրեք
  8. Լավաշթխիկ
  9. Լույսեր, գույներ, ղողանջներ. Ամանոր
  10. Թումանյանական օրեր
  11. Բարեկենդանի ծես
  12. Տեառնընդառաջ
  13. Ծառզարդար կամ Ծաղկազարդ
  14. Սուրբ Հարության տոն. Զատիկ
  15. Ձոն
  16. Աղայան-Ռոդարի

Շուրջտարյա նախագծեր

  1.  Սովորող-սովորեցնող
  2. Ռադիո-TV
  3. Գեղարվեստը կրթահամալիրում
  4. Ուսումնական Ագարակ
  5. Կարդում ենք…
  6. Հարթակում ծնողն է․․․
  7. Շրջակա միջավայրի խնամք. երկրագործություն
  8. Ուսումնական ճամփորդություններ թատրոններ
  9. Ուսումնական ճամփորդություններ թանգարաններ
  10. Ուսումնական արտագնա ճամփորդություններ

Ստուգատեսներ և փառատոններ

  1. Աշնանային ամենամյան բաց հավաք
  2. Ազգագրության փառատոն
  3. Դիջիթեք
  4. Բնագիտատեխնիկական ստուգատես
  5. Մարզական ստուգատես
  6. Մայիսյան հավաք
  7. Ես կարողանում եմ
  8. Ելք

Յուրաքանչյուր նախագիծ ունենում  է ծրագրին համապատասխան մշակում,  կախված տարիքային խմբից՝ զարգացում։ Սովորողները նախագծային ուսուցմամբ ձեռք են բերում բազմազան ու բազմաթիվ հմտություններ ու կարողություններ, ապահովում դրանց աստիճանական զարգացումը։ Յուրաքանչյուր նախագիծ ներառում է տարաբնույթ գործունեություններ՝ մաթեմատիկա, մայրենի, երաժշտություն, տեխնոլոգիա և այլն։ Սովորողները որոշակի ժամանակահատվածում խմբային, անհատական, ընտանեկան, համագործակցային ձևաչափով իրականացնում են տվյալ նախագիծը, որի արդյունքներն ամփոփվում են դասարանական կամ սովորողի բլոգներում, ապա միասին քննարկվում, վերլուծության ենթարկվում զարգացման լավարկման ակնկալիքով։ Այս գործընթացում կարևոր է համագործակցությունը։ Համագործակցային ուսուցումը նույնպես այլընտրանքային մանկավարժական մոտեցում է։ Այն ենթանդրում է խմբային աշխատանքի համագործակցության նոր մշակույթ։ Համագործակցային ուսուցման կարևոր պայմաններից է խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովումը։

Դ Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է ինքնաստուգումներով, սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝

  • Սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Հունվար
  • Փետրվար-մայիս
  • Հունիս

Ըստ ուսումնական չորս շրջանների՝ յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

 

 

Եզրակացություն

Այսպիսով, ուսումնասիրելով «Իմացումի հրճվանք կրթական ծրագիրը՝ տեսնում ենք, որ այն չափազանց ներառական է, համագործակցային,  ճկուն՝  կառուցվածքով,  բազմաբովանդակ՝ ուղղվածությամբ։ Ծրագրի վերջնարդյունքները համապատասխանեցված են պետական չափորոշչի վերջնարդյունքներին։ Բավականին երկար ճանապարհ անցած ծրագիրը լուծում է իր առջև դրված խնդիրները՝ պահանջված նպատակին հասնելու համար։ Եռամյան ուսումնական այսպիսի գործունեությունը սովորողների մեջ ձևավորում և զարգացնում է բազմաթիվ հմտություններ ու կարողություններ։ Ծրագրի արդյունքների մասին խոսում են կրտսեր սեբաստացիների՝ տարեցտարի շատացող խմբերը, ուսումնական բազմաթիվ փաթեթները, որոնք ուսումնական գործունեության արդյունքում ստեղծվել և հավաքվել են կրթահամալիրի գրադարանում՝ հասանելի յուրաքանչյուրին։ Անառարկայական, նախագծային ուսուցման մեջ առաջնահերթություն է տրվում ստեղծականությանը, քննադատական-վերլուծական մտածողությանը ինքնաարտահայտմանն ու ինքնադրսևորմանը, մեդիագրագիտության զարգացմանը։  «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացվում է առկա, առցանց-հեռավար և հեռավար-ինքնակրթությամբ, բլոգավարությամբ: Կարևոր է զարգացման ճանապարհով մշտական վերելքներ ունենալը, որը կնպաստի ծրագրի շարունակական լավարկմանը, նաև տարածմանը։

Գրականության ցանկ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Հանրակրթության մասին օրենք

Mskh.am

Lib.mskh.am

Իմացումի հրճվանք

Imacumihrchvanq

Մանկավարժության կենտրոն

Այլընտրանքային մանկավարժական մեթոդներ

Համագործակցային ուսուցում

Word տարբերակ՝

Իմացումի հրճվանք

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն