Posted in Սեբաստացու օրեր, Ծեսեր

Սեբաստացու օրեր. հարիսայի ծես. Ցուցահանդես

Նոյեմբերին կրթահամալիրում տոն էր՝ «Սեբաստացու օրեր», տեխնոլոգիական պատրաստություններ, թթուդրիկ, տոնական ճամփորդություններ։ Մեկամսյա աշխատանքները հավաքվեցին մեկ տեղում՝ Արևելքի ցուցասրահում։
Տոնն ամփոփվեց ցուցահանդես-վաճառքով՝ սովորողների ստեղծած զարդերով, հարիսայի համտեսով։

Ինքնաշեն զարդեր

Հարիսայի տոն՝ Սմբատ Պետրոսյանի խցիկից։

This slideshow requires JavaScript.

Posted in Ուսումնական նյութեր

Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով՝ տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին եւ թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
3. Քո կարծիքով ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:
4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:
5. Ինչպե՞ս է կոչվում՝

բառերի մառանը —

գրքերի մառանը —

նկարների մառանը —

6. Շարունակի՛ր։

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է ….

Կաղամբների երկիրը կոչվում է ….

Ծիծաղների երկիրը կոչվում է ….

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն «ի՞նչը ի՞նչ է անում» հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:
Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց:

Posted in Ճամփորդություններ

Աշնանային քայլք-ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Չարենցի կամար, Գառնի։

Անձրևոտ աշուն, մեգ, մշուշ, աշնանային քայլք։

Մարիամ Առաքելյան

Ազիզյան Մարի

Սոնա Գևորգյան

Սյուզն Բաղդասարյան

Հրաչ Ավագյան

Գայանե Մանուկյան

Մերի Սարուխանյան

Պողոսյան Սուրեն

Posted in Նախագծեր

«Արևորդի» փառատոն

«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։

Posted in Աշխատակարգ

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Շարունակել կարդալ “Մկների ժողովը”

Posted in Աշխատակարգ

Նոյեմբերի 7-11-ի աշխատակարգ

Ուսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիրում

Առավոտյան ընդհանուր պարապմունք

«Սեբաստացու օրեր»

«Թթուդրիկ»

Նոյեմբերի 2- Բլոգավարություն-հղումների տեղադրում բլոգում։


Նոյեմբերի 3- Ինքնաշեն խաղալիքների ստեղծում

Նոյեմբերի 10-Թթուդրիկ

Նոյեմբերի 10- փայտե զարդեր Շարունակել կարդալ “Նոյեմբերի 7-11-ի աշխատակարգ”