Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր 2022-2023

Վարդատոն

Օր` Մայիսի 12

Ժամը` 15։15

Վայրը` Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Համակարգող՝ Արևելյան դպրոց, Լիսիցյան ծեսերի կենտրոն, Սյուզի Մարգարյան

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան և քոլեջի սովորողներ

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան, Մարինե Մկրտչյան

Գործիքներ՝ Սազ — Դափ, Շվի — Լաերտ Գրիգորյան, Դուդուկ — Արթուր Գևորգյան

Ծրագիր`

  1. Դ. Վարուժան — Անդաստան — միասնական կատարում
  2. Ն․ Շնորհալի — Զարթիք, փառք իմ — միասնական կատարում

3-րդ դասարաններ

  1. «Վարդը» նվ․ կիթառ՝ Վահագ Ռաշ
  2. Ընթերցում․Անահիտ Ստեփանյան
  3. «Համբարձում է, գարուն է»
  4. «Վիճակի երգ»
  5. « Հեյ իմ Նազան» — Շվիահարների համույթ, Տաթև Մանվելյան

4-5-րդ դասարաններ

  1. Սայաթ-Նովա — «Դուն են հուրին իս»
  2. Ընթերցում․ Գրիգոր Նարեկացի․ «Տաղ Վարդավառին» հատված
  3. Սայաթ-Նովա — «Բլբուլի հիդ»
  4. Սայաթ-Նովա — «Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ» — Արևմտյան դպրոց, Սեդա Թևանյան
  5. Սայաթ — Նովա — « Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» — Քոլեջ, Մարինե Մկրտչյան
  6. Սայաթ- Նովա «Քանի վուր ջան իմ» Արևելքի դասավանդողներ, Սյուզի Մարգարյան
  7. Ազգային պարերգ — «Պուդուդի»
  8. Սայաթ — Նովա «Բրոյի-Բրոյի»

1․ Դ․ Վարուժան — Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

2․ Ն․ Շնորհալի — Զարթիք փառք իմ

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս,
Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա։

3․ Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին:

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին:

Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին:

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4․ Ընթերցում — Հաֆիզ, Անահիտ Ստեփանյան

«Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին:

5․ Համբարձում է, գարուն է

Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Իմ յարը դուսը տեսա,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

6․ Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

7․ Շվիահարների համույթ — Հեյ, իմ նազան, պատ․ Տաթև Մանվելյան

4-5-րդ դասարաններ

8. Ընթերցում․ Գրիգոր Նարեկացի․ «Տաղ Վարդավառին» հատված

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց:

9. Սայաթ-Նովա — Դուն են հուրին իս

Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:

10. Սայաթ-Նովա — Բլբուլի հիդ

Բլբուլի լիզվով իմ ասում՝ Տե՜ր պա՛հե վարդի նմանը։

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Դարդըս ասիմ` գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

11. Սայաթ-Նովա — Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ — Արևմտյան դպրոց

Առանց քիզ ի՞նչ կ’օնիմ սօյբաթն ու սազըն.
Ձեռնէմէս վիր կ’օծիմ չանգիրըն մէմէկ.
Չունքի ուշք ու միտքըս իրար շաղեցիր`
Փահմէս կու հիռացնիմ հանգիրըն մէմէկ:

Բըլքամ մէ մարդ ռաստ գայ, վուր ինձ խըրատէ,
Գօ՛զալ, քու էշխէմէն սիրտըս ազատէ.
Կանց եօթըն իմաստնասիրացըն շատ է
Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մէմէկ:

12.Սայաթ- Նովա — Յիս քու ղիմեթըն չիմ գիդի

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝

Ջավահիր քարի նըման իս.

Տեսնողին Մեջլում կու շինիս՝

Լեյլու դիդարի նման իս:

Աշխարումըս իմըն դուն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.

Պըռոշներըտ՝ նաբաթ ունիս, —

Ղանդ ու շաքարի նըման իս:

Վունց դիմանամ էսչափ չարին՝

Աչկեմես կաթում է արին.

Սայաթ-Նովա, նազլու յարին՝

Գընած նոքարի նըման իս:

13. Սայաթ- Նովա — Քանի վուր ջան իմ

Քանի վուր ջան իմ,
Յա՜ր, քի ղուրբան իմ.
Աբա ի՛նչ անիմ.
Արտասունք անիմ,
Շատ հոքուց հանիմ,
Յա՛ր, ղադեդ տանիմ.
Ասիր՝ ջեյրան իմ.
Թուղ քի սեյր անիմ,
Յա՛ր, մըտիկ անիմ։
Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

Հաքիլ իս ատլաս,
Թուրլու զար ու խաս՝
Սալբու դալ բովուն.
Զեռիդ ունիս թաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս՝
Անիս մասնեմաս
Քու Սայաթ Նովուն։
Մու՛տ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով։

14. Ազգային պարերգ — Պուդուդի

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե նարգիզ ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն մի ծաղկի համար,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քեզի երկու պաչ կուտամ,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե դդում ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

15. Սայաթ Նովա — Բրոյի Բրոյի

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Բաղիփի տըված ահեմեն բրոյի—բրոյի.
Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարերարեմեն:

Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն։

Posted in Մայիսյան հավաք, Աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18- րդ ստեղծագործական՝ մայիսյան բաց հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Մայիսյան հավաքի ծրագիր․ բովանդակային ուղղություններ

Մայիսի ուղեցույց

Արևելյան դպրոց-պարտեզի աշխատակարգը

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ:

Ժամանակահատվածը՝ մայիսի 2-28:

Նպատակը՝

2022-2023 ուստարվա նախագծերի ամփոփում, ներկայացում:

Ուսումնական նախագծեր՝ Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18- րդ ստեղծագործական՝ մայիսյան բաց հավաք”

Posted in Մայիսյան հավաք, Աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 17- րդ ստեղծագործական՝ մայիսյան բաց հավաք. աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 17- րդ ստեղծագործական՝ մայիսյան բաց հավաք

Մանկավարժության կենտրոն․ աշխատակարգ
Հավաքի Հայտրարարությունը
Մայիսի 2-28

Արևելյան դպրոց-պարտեզի աշխատակարգը

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ:

Ժամանակահատվածը՝ մայիսի 2-28:

Նպատակը՝

2021-2022 ուստարվա նախագծերի ամփոփում, ներկայացում:

Ուսումնական նախագծեր՝

«Ես կարողանում եմ» ստուգատես

Մարզական ստուգատես

«Սովորող-սովորեցնող». բլոգավարություն

Վարպետության դաս. մեղվադաս

Ռադիոթողարկումներ Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 17- րդ ստեղծագործական՝ մայիսյան բաց հավաք. աշխատակարգ”

Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր 2021-2022

Սովորող-սովորեցնող

Ժամանակահատված՝ մայիս

Վայրը՝ Արևելյան դպրոց, 2-2 և 3-2 դասարաններ, բակ-պարտեզ


Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 3-2 և  2-2 դասարանի սովորողներ:

Նպատակ` Շարունակել կարդալ “Սովորող-սովորեցնող”

Posted in Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք

Ինչպես կաթից ծնվեց մածուն

Նախագիծ

Այսօր Սառայի մայրիկի հետ մածուն մերեցինք։ Ծանոթացանք ընթացքին, ինքնուրույն փորձեցինք։ Կաթը մերել ենք, ծածկել, որ տաքանա: Սպասում ենք, որ դառնա մածուն, կփակցնենք մեր պատրաստած պիտակները ու կփակցնենք տուփերի վրա։ Կստացվի սեփական արտադրության մածուն։ Անպայման կփորձենք նաև տանը։ 

Ուղիղ եթեր

Posted in Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք

Գուշակի՛ր գործիքը

Նախագիծ

Սյուզնի մայրիկն այսօր վարեց երաժշտական բաց պարապմունք։ Սովորողներին ներկայացվեցին  մի շարք գործիքներ, լսեցին մեղեդիներ, մասնակցեցին ինտերակտիվ մրցույթի։

Ուղիղ եթերներ՝

Հարթակում ծնողն է

Ծնողը՝ կրթական գործի կազմակերպիչ