Posted in Աշխատակարգ

Փետրվարի 14-18-ի աշխատակարգ

Շաբաթվա ընթերցանություն

Հ. Թումանյան, «Անբան Հուռին», «Կացին ախպերը»

Լեզվագործունեություն՝

Հայոց լեզու 2

Մաթեմատիկա՝ Ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Երաժշտություն՝ Շարունակել կարդալ “Փետրվարի 14-18-ի աշխատակարգ”

Posted in Ստուգատեսներ

Ազգագրության փառատոն-2022. Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, հյուրեր

Ժամանակահատված՝ հունվար


Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ


Նկարագրություն

Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ազգագրության փառատոնը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2019 թվականից։ Ամեն տարի այն տարբերվում է նախորդ տարիների կազմակերպածից որևէ ուղղության՝ ավելի խորը շեշտադրումով, միավորելով իր մեջ պարային, երաժշտական, տոնածիսական զանազան ուղղություններ՝ հանրակրթութական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:

Ազգագրության փառատոնի կազմակերպիչները կրթահամալիրի դպրոց-պարտեզներն են։

Յուրաքանչյուր դպրոց ունի փառատոնի համակարգող, որը սահմանված կարգով հրապարակում է աշխատանքների ուղեցույցը, համակարգում ընթացքը, ամփոփում հաշվետվությամբ։ Ստուգատեսին կարող են մասնակցել նաև անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ Հայաստանից, Արցախից, արտերկրից, այլք։

Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Սովորողները ծանոթանում են ազգային մշակույթին, ավանդույթներին, սովորույթներին, ծեսերին, տոներին, ուսումնասիրություններ են անցկացնում, ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր, տեսանյութեր պատրաստում, ներկայացնում ազգագրական նյութի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնողական համայնքն ու սովորողները, դասավանդողները կազմակերպում, մասնակցում են ազգագրական թեմատիկ հանդիպում-քննարկումների, քայլարշավների, ճամփորդությունների, ազգագրական համերգ-ստուգատեսների, ցուցահանդես-վաճառքների, որտեղ սովորողները ներկայացնում են ստուգատեսի ընթացքում պատրաստած աշխատանքները, ցույց տալիս ձեռք բերած հմտություններն ու կարողությունները:
Ստուգատեսն ամփոփվում է տվյալ տարվա հունվարի վերջին շաբաթ օրը՝ համայնքային Ղափամայի ծեսով։

Ստուգատեսի ավարտին ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Արևելյան դպրոց

Առաջին շաբաթ

Երկրորդ շաբաթ

Երրորդ շաբաթ

Posted in Ձմեռային ճամբար

Ազգագրության 3-րդ շաբաթ

Այս շաբաթ ամփոփվեց ձմեռային ճամբարը։ Երրորդ շաբաթվա նյութերը՝ փաթեթով։

Սաթեն Քարաջյան

Մարիամ Մանասյան

Մերի Գրիգորյան

Տաթև Սահակյան

Լիլիթ Սահակյան

Նելիի Թովմասյան

Սաթենիկ Սիմոնյան

Հռիփսիմե Առաքելյան

Գոհար Հովհաննիսյան

Թեհմինե Հարությունյան

Սոնա Քեհեյան

Սյուզի Սարգսյան

Ալինա Մարզումանյան

Տաթև Մանվելյան

Սեդա Վիրաբյան

Ինգա Անտոնյան

Անուշ Գևորգյան

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն։ Հունվար

Ձմեռային ճամբարն այս տարի լի էր ճամփորդություններով, խաղերով, զգացմունքներով։ Միասին սովորելը, սովորեցնելը յուրահատուկ հրճվանք է թե՛ սովորողի, թե՛ ուսուցչի, թե՛ ծնողի համար։ Սովորողներն ակտիվ քննարկում են, բացատրում տարատեսակ տրամաբանական խաղերի կանոնները, բացատրում, ուրախանում հաղթելիս, մի քիչ տխրում պարտվելիս։ Ուսուցիչն իր տեսախցիկով պիտի հասցնի հա՛մ մասնակցել այդ հրճվանքին, հա՛մ ֆիքսել այդ ամենը, վերլուծել, փոխանցել ընտանեկան դպրոցներ։ Ընտանեկան դպրոցն էլ չի ուշացնում. ներկայացնում է իր հրճվանքը։ Տեսեք՝ սովորողն ինչ մանրամասն է պատմում իր ինքնաշեն խաղ-խաղալիքի մասին, ինչպիսի սիրով է ստեղծագործում՝ ստեղծում իր սեփական գործիքը։ Ինչպիսի սիրով է գնումներ կատարում, հաշվում, համեմատում, պատմում բաղադրատոմսի, բաղադրիչների մասին։ Վստահաբար այդ ոգևորությունը դպրոցից տեսաֆիլմի, լուսանկարի, ձայնագրության, զգացմունքային պատումների տեսքով փոխանցվում է ընտանեկան դպրոց՝ վարակելով բոլորին։ Ուսումնական գործունեությունն այսպիսով փոխանցվում է ընտանեկան դպրոց, դառնում փոխադարձ, շարունակական, անընդհատ։

  1. Դիջիթեք-2022
  2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի փաթեթ
  3. Ազգագրության փառատոն
  4. Դդմատոն. Ղափամա
  5. Մարզական ստուգատես
  6. Ազգագրության փառատոնի համակարգում. Արևելյան դպրոց
  7. Ռադիո «Ծուղրուղո՜ւ»
  8. Ճամփորդություն
  9. Ճամփորդություն
  10. Ճամփորդություն
  11. Ֆլեշմոբի ստուգում՝ 7 սովորող։