Posted in Սեբաստացու օրեր, Ծեսեր

Սեբաստացու օրեր. հարիսայի ծես. Ցուցահանդես

Նոյեմբերին կրթահամալիրում տոն էր՝ «Սեբաստացու օրեր», տեխնոլոգիական պատրաստություններ, թթուդրիկ, տոնական ճամփորդություններ։ Մեկամսյա աշխատանքները հավաքվեցին մեկ տեղում՝ Արևելքի ցուցասրահում։
Տոնն ամփոփվեց ցուցահանդես-վաճառքով՝ սովորողների ստեղծած զարդերով, հարիսայի համտեսով։

Ինքնաշեն զարդեր

Հարիսայի տոն՝ Սմբատ Պետրոսյանի խցիկից։

This slideshow requires JavaScript.

Posted in Սեբաստացու օրեր

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Այսօր այցելեցինք կրթահամալիրի գրադարան, ծանոթացանք գրքերի աշխարհին, հեքիաթի ընթերցում ունեցանք, ձեռք բերեցինք գրադարան գնալու, գրքին ճիշտ վերաբերվելու նոր հմտություններ։

Posted in Նախագծեր, Սեբաստացու օրեր

Հարիսայի ծես

Ծիսական հարիսան ու խաղաղության գինին,
Տեր կենդանին…

Համով-հոտով հարիսան կրթահամալիրում տարածել էր իր անուշ բույրը։ Թթվի և հարիսայի համտեսով ազդարարվեց «Հոգատարություն» հանգանակության ցուցահանդես-վաճառքը։ Սովորողների աշխատանքների վաճառքով գոյացավ գրեթե մեկ միլիոն դրամ, որը փոխանցվեց զինվորի հիմնադրամին։ Հանգանակությունը շարունակվում է։ Շնորհակալություն բոլորին…
Խաղաղություն ամենեցուն…

Posted in Նախագծեր, Սեբաստացու օրեր, Ստուգատեսներ

Հարիսայի ծեսին ընդառաջ

Հարիսայի ծեսին ընդառաջ՝ եռուզեռ է Արևելքում։ Վեց տարեկանների մի մասը մաքրում է հարիսայի ձավարը, մյուս մասը պատրաստում է խնձորի չիպսեր՝ ծնողներին հյուրասիրելու համար։ Նրանք ցուցադրում են իրենց հմտությունները՝ հաճելի անակնկալ մատուցելով բոլորին։

 

Posted in Սեբաստացու օրեր, Ծեսեր

Թթուդրիկ

Առաջին դասարանի սովորողների առաջին Թթուդրիկն էր այսօր։ Խոսեցինք բանջարեղենի տեսակներից, նրանցից ստացանք կերպարներ, ծակծկեցինք, ձևավորեցինք, ու ստացվեց. ստեղծական աշխատանքի արդյունքը՝ հարիսային ընդառաջ։

Թթու կերպարներ՝

This slideshow requires JavaScript.

Posted in Նախագծեր, Սեբաստացու օրեր

Ինքնաշեն կախազարդեր։ Ցուցահանդես -վաճառք

Ժամանակահատվածը` նոյեմբերի 16-28

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանցիներ

Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր»-ի, նաև « Տեխնոլոգիական և երկրագործական» հանրակրթության ստուգատեսի ընթացքում կախազարդերի, ինքնաշեն խաղալիքների  ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։

Շարունակել կարդալ “Ինքնաշեն կախազարդեր։ Ցուցահանդես -վաճառք”

Posted in Նախագծեր, Ուսումնական աշուն, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր”