Posted in Ճամբար, Ֆլեշմոբներ

Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբ

Հունիսի յոթին ճամբարականները մասնակցեցին մաթեմատիկայի բացօթյա, առկա ֆլեշմոբին։ Ֆլեշմոբը միասին քննարկեցինք, վերլուծեցինք առաջադրանքները։ Բացակայող ճամբարականները ֆլեշմոբին մասնակցեցին ընտանեկան դպրոցներում։

Posted in Ֆլեշմոբներ

Ֆլեշմոբներ

Մայրենիի ֆլեշմոբին սովորողներն ակտիվ մասնակցել սկսել են մարտից։ Արված աշխատանքները դասարանում դիտել ենք, քննարկել տեսանյութերը, սովորողները ներկայացրել են իրենց տարբերակները, գուշակել հեքիաթը հերոսների անուններից կամ գործողություններից,  փոխել են ավարտը իրենց երևակայությամբ։ Մյուս առաջադրանքները միասին կարդացել ենք, փորձել են գտնել պատասխանները։

Մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները սկզբում դժվար էին, բայց հունվարից ավելի մատչելի դարձան, և վեց տարեկաններն ավելի հեշտությամբ ու հետաքրքրությամբ սկսեցին կատարել։ Հաճախ մեկ առաջադրանքի համար մեկ ամբողջական ժամն էլ չի հերիքում, բայց փորձում ենք կազմակերպել այնպես, որ մինչև հաջորդ ֆլեշմոբը դասարանում քննարկումն ու խաղ-ուսուցմամբ վերլուծում-լուծումը հասցնենք ավարտել։ 

Ֆլեշմոբները կազմելիս շատ կարևոր է տիկին Մարիետի և տիար Գևորգի դիտարկումները նկատի ունենալը՝ ավելի գրագետ, բովանդակային առաջադրանքներ կազմելու համար։

Շահինյան Արսեն

Խաչատրյան Դավիթ

Հարությունյան Դանիել

Սարուխանյան Մերի

Մանուկյան Գայանե

Բիլոս Էմմանուել

Զակուտով Ալեն