Posted in Վերապատրաստում

Վերապատրաստման 4-րդ շաբաթ։ Դիրքորոշում և արժեք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում
Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Ժամաքանակը՝ 10 ժամ, 1 կրեդիտ
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլփոստով։

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Միասին ծանոթացանք փաստաթղթին, «Ջիկսո» և «Ուղղորդված ընթերցանություն» մեթոդների օգնությամբ դուրս բերեցինք հարցադրումներ։

  1. Որո՞նք են անձնային ինքնությունների և սոցիալական ինքնությունների տարբերությունները։
  2. Ինչպե՞ս սահմանել «մշակույթ» տերմինը։
  3. Ինչո՞վ է պայմանավորված մշակույթի՝ ներքին փոփոխականությունն և վիճարկելիությունը։
  4. Ե՞րբ են առաջանում միջմշակութային իրավիճակներ։
  5. Ինչպե՞ս սահմանել «կարողունակություն» եզրույթը։
  6. Ի՞նչ է «ժողովրդավարական կարողունակությունը»։
  7. Որո՞նք են կարողունակության բաղադրիչները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Հանդիպումների արդյունքում՝
Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

1. Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։ Համայնքը սոցիալական կամ մշակութային խումբ է, որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական շրջանակը։ Կան խմբերի բազմաթիվ տեսակներ՝ քաղաքացիներ, գյուղացիներ, հավատքի խումբ, ժամանցային խումբ, որոշակի սեռական կողմնորոշում ունեցող խումբ կամ ցանկացած այլ բնույթի սոցիալական կամ մշակութային խումբ, որի նկատմամբ անհատն ունի պատկանելության զգացում։

2.Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում: Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝ համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

3.ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական քաղաքացիության նախապատրաստումը։

4. Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության, ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։ Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը։ Մշակութային բազմազանություն ունեցող հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը։

5.Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ: Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։ Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։

6. Մշակութային բազմազանությունը հարգանք է այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։

7. Իրավունքի գերակայություն, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։ Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝ սոցիալական, իրավական հավակնություններ՝ ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը։

8. Օրենքի գերակայությունը բոլոր ենթաօրենսդրական ակտերի՝ օրենքին չհակասելով կիրառումն է։

9. Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Յուրաքանչյուր ոք պիտի ունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելու հավասար հնարավորություն։

10. Արդարությունը հասակագիտական կատեգորիա է։ Այն րևույթների այնպիսի վիճակ է, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը, և որը ճիշտ է։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։

Թեմա 

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները:
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից։

Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում. տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.

20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները. 22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր. արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն. 45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.

48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.

49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.

50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

Հիմնական և տարրական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջների վերջնարդյունքներն ունեն ընդհանրություններ՝

  • Լեզուն` որպես հաղորդակցության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք:
  • Ազատ ինքարտահայտում և հարգանք դիմացինի կարծիքի տեսակետի, դիրքորոշումի հանդեպ։ Ինքնաճանաչողության դրսևորում,
  • միջամշակութային ճանաչողություն և դրանց ազդեցության տարբերակում տեղական և համաշխարհային մշակույթի մեջ։

Ցանկացած ուսումնական գործունեություն իրականացնելիս հեղինակային ծրագրի սովորողը կարևոր դեր ունի․ նա արտահայտում է կարծիք, տեակետ, հիմնավորում այն: Սովորողի մոտ ձևավորվում է վերլուծական միտք, կարծիք, ազատ, անկաշկանդ արտահայտվելու սովորույթ, միմյանց հարգելու, լսելու կարողություն, փոխըմբռնում։ Սրանք կարևոր արժեքներ են, առանց որոնց չկա կրթություն։

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Կարդացի «Քաղաքակրթությունների բախո՞ւմ» հոդվածը։ Առանձնացրել եմ հետևյալ մտքերը՝

  • Առաջին Համաշխարհային պատերազմը ծնեց կոմունիզմ, ֆաշիզմ, և հետ տվեց դարերով մեկ զարգացող ժողովրդավարության շարժումը:
  • Երկրորդ Համաշխարհային պատերազմը հիմք դրեց «սառը պատերազմին», որն իրականում դարձավ գլոբալ:
  • Մարդիկ միշտ ենթարկվել են «մենք»-ի և «նրանք»-ի բաժանելու գայթակղության` խմբի անդամներ և մնացածներ, մեր քաղաքակրթությունը և բարբարոսների:
  • Մարդիկ միշտ ենթարկվել են «մենք»-ի և «նրանք»-ի բաժանելու գայթակղության` խմբի անդամներ և մնացածներ, մեր քաղաքակրթությունը և բարբարոսների:
  • Արևելք-Արևմուտք» արտահայտության փոխարեն ավելի տեղին է կիրառել «Արևմուտք և մնացածներ» հասկացությունը, որը ամեն դեպքում, ենթադրում է բազմաթիվ ոչ-արևմուտքների առկայությունը:

Միասին քննարկեցինք վերոնշյալ բոլոր հոդվածները, առանձնացրինք կարևոր դրույթները, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն