Posted in Վերապատրաստում

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերապատրաստման դասընթացների մասնակցության հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3 դասավանդողով ապրիլի 13-14-ը մասնակցեցինք ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կազմակերպած վերապատրաստումներին։ Առաջին օրվա դասընթացները վերաբերում էին վտանգներին, անվտանգության նորմերով անվտանգության մշակույթի ձևավորմանը, տարածմանը։ Երկրորդ դասընթացը վերաբերում էր կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին, արդյունաբերական օբյեկտների վթարների, կենսաբանական զենքի գործածման դեպքում առաջացած վարակման գոտիների, օջախների, վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելիչ և պաշտպանիչ մեխանիզմների մասին։

Հաջորդ օրվա դասընթացները երեքն էին։

Առաջինը վերաբերում էր դպրոցում տարհանման պլանավորման և կազմակերպման հարցերին՝ ինչպես պլանավորել, պատրասվել տարհանմանը, ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով։

Հաջորդ սեմինարը ներկայացնում էր մանկական ահաբեկչությունը՝ ինչպես վարվել հանրակրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններ կատարելու ժամանակ, ինչպիսի վարքականոն անհրաժեշտ ձևավորել և կիրառել։

Վերջին հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքացիական պաշտպանության համակարգի մասին, որը ենթադրում է երեք կարևոր խնդրի լուծում՝ բնակչության պաշտպանություն, տնտեսության պաշտպանություն և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացում։ Խոսվեց ապաստարանների, թաքստոցների, դրանց տեսակների և գործածության անհրաժեշտության մասին։

Երկու օրն էլ հագեցած էր տեղեկատվական մեծ պաշարով, ծավալուն ինֆորմացիայով, և շատ կարևոր է, որ այս ամենի մասին իմանա յուրաքանչյուր մարդ։

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն