Posted in Հորինուկներ

Սուտ պատմությունների փաթեթ

Սուրեն Պողոսյան

Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը ունենում է մի շուն: Էս շունը էնքան էր սիրում գորգ ուտել, որ իր տերը 10 հատ գորգ է գնում և տալիս շանը: Էս շունը  միանգամից ուտում է այդ գորգերը: Շան վրա սկսում են առաջանալ գորգի վրա պատկերված նախշերից: Կինն էլ իմանում է, թե շունը գնացել է գեղեցկության սրահ: Կինը գնում է մոտակա գեղեցկության սրահը և ասում է, որ իրեն էլ այդպես զարդարեն:  Գեղեցկության սրահի աղջիկը զարմանում է և ասում է, որ ինքը մարդկանց չի սպասարկում:

Սոնա Գևորգյան

Լինում է, չի լինում մի շուն է լինում։

Էս շունը  շատ է  սիրում խոտ ուտել:

Մի գեղեցիկ օր շունը սկսեց խոսել

և ասաց.
-Էլ  չեմ ուզում խոտ ուտել, 
ուզում եմ արքայա խնձոր ուտել, արքայախնձորը ավելի

համեղ է: Գնաց գտավ արքայախնձորը։

Սյուզն Բաղդասարյան

ՆԱՄԱԿ ՍՈՒՏԼԻԿ   ՈՐՍԿԱՆԻՆ

Բարև՛, Սուտլիկ  Որսկան, քեզ  գրում   է  Սյուզնը: Ուզում  եմ , որ դու էլ որսի չգնաս և կենդանիներին  չսպանես:  Էլ սուտ չխոսես ու երեխաներին չխաբես:

Անգելինա Հարությունյան

Նամակ Սուտլիկ որսկանին
 
Բարև՛, ես Անգելինան եմ։ Ես ուզում եմ իմանալ, Սուտլիկ Որսկան, ինչու՞ ես խաբում բոլորին։ Չէ՞ որ ստելը շատ վատ բան է։ Նրանք էլ քեզ պես կստեն։ 

Սառա Սարչյան

Նամակ   Սուտլիկ որսկանին

Բարև՛, Սուտլիկ ջան, քեզ գրում է Սարչյան Սառա, դու ինչո՞ւ ես բոլորին խաբում: Ես քեզ խորհուրդ կտամ այդպես սուտ-սուտ բաներ չհորինես, այդպես քեզ ոչ մեկը չի սիրի:

Լուկաս Պատարայա

Բարև՛, սուտլիկ որսկան: Ինձ շատ դուր եկավ քո պատմությունը: Ես շատ եմ ուզում փորձել քո եփած բադը:

Մաղթում եմ քեզ ավելի լավ ու հաջողակ որս ունենալ մյուս անգամ:

Մարիամ Առաքելյան

Սիրելի՛ Սուտլիկ Որսկան

ջան, ես Մարիամն եմ։

Ես կարդացել եմ քո մասին հեքիաթը։

Ես շատ եմ հավանել քո հեքիաթը:

Խերանյան Տիգրան

Սուտլիկ որսկան՝ ըստ պառավի

Մեր անշեն գյուղում երեք պառավ են ապրում, երկուսը՝ մեռած, իմ

բերանում էլ ըսկի շունչ չկա:

Մի իրիկուն որ առավոտ էր, մեր գյուղ եկան վեց սուտլիկ որսկան, հինգը աղջիկ էին, մեկն էլ իսկի տղա չէր: Պղինձ ուզին: Ես գնացի երեք պղինձ բերեցի, երկուսը՝ ծակ, մեկն էլ ըսկի տակ չուներ: Բադը դրին անտակ պղնձի մեջ, որ եփի: Եփելուց միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը: Որսկանները կերան, ոչ աչքները բան տեսավ, ոչ էլ բերանները բան մտավ:

Սուտ պատմություն

Լինում է, չի լինում մի մարդ: էդ մարդն ունենում էխոզի գլուխ, ձիու պոչ ու նապաստակի  ականջ: Միօր էլ որսորդները տեսան նրան ու  չիմացան, ինչանել, որոշեցին կրակել: Կրակեցին նրան, ու մարդըդարձավ մարդ, իսկ ամեն մի որսորդ ստացավ իրորսը՝ մեկը խոզի գլուխ, մեկը՝ ձիու պոչ, իսկ մյուսն էլ՝ նապաստակի ականջ:

Խերանյան Նարեկ

Սուտլիկ որսկանը՝ ըստ պառավի

Մեր անշեն գյուղում երեք  պառավ ենք ապրում, երկուսը՝ մեռած, իմ բերանում էլ ըսկի շունչ չկա:

Մի իրիկուն, որ առավուտ էր, մեր գյուղ եկան վեց սուտլիկ որսկան, հինգը՝ անգլուխ, մինն  էլ ըսկ իգլուխ չուներ: Պղինձ ուզեցին: Բերեցի՝ երեքը ծակ, մինն էլ ըսկի տակ չունի: Եփեցինք անկրակ, կերան: Ոչ աչքերը բան տեսավ, ոչ բերանները բան մտավ:

Սուտ հորինուկ

Լինում է, չի լինում մի մարդ: Էս մարդը մրսում է ու որոշում է քնել ցուլի ծոցում: Երբ արթնանում է, տեսնում է,  որ ինքը դարձել է թագավոր, իսկ գլխին պոզեր են աճել: Ցուլերն էլ դարձել են զինվորներ: Իսկ իր տունը դարձել է ամրոց։

Մհեր Զախարյան

Արքա դարձած գայլը

Լինում է, չի լինում մի գայլ է լինում: էս գայլը սոված, հոգնած է լինում: Նա անտառ է մտնում, տեսնում է ծառի վրա արքայախնձոր: Ուտում է և դառնում իսկական արքա: Կենդանիները գալիս են, զարմանում են։

Անգելինա Հարությունյան

Սուտ հորինուկ
 
 
Լինում է,  չի լինում  մի պառավ։ Էս  պառավի  բերանում շունչ չկար։ Էտ պառավը  գնում է  մի ոսպ ու բրինձ է գտնում, տանում է տուն, եփում, ուտում։
 
Սյուզն Բաղդասարյան
 

Սուտ պատմություն


Լինում է, չի լինում մի տղա է լինում: Այս տղան ուզում է խոտ ուտի  ու  գնում է անտառ: Կռանում է, որ  ուտի,  մեկ էլ սկյուռիկը   ծառից  կոներով սկսում  է  խփել տղայի գլխին:  Տղան փախչում է, վազում է, վազում, մեկ էլ գլուխը խփում է ծառին, ծառն էլ ընկնում է գլխին: Վազելով գալիս է արջը ու հանում ծառը տղայի վրայից:

Մեկ էլ գալիս է արջի քույրը: Ասում.

— Ինչո՞ւ ես օգնում մարդուն, գոնե ուտես, օգնում ես իրեն:

Եղբայր արջը պատասխանում է.

Ես տղաներին չեմ ուտում, ես աղջիկներին եմ սիրում ուտել:

Ես տանելու եմ այս տղային իմ տուն ու հետը խաղամ:

Այսպես տղան և արջը դառնում են լավ ընկերներ:

Գոհար Սարգսյան

Ես գնացի մի հեռու աշխարհ ու տեսա քսաներկու ծիտ, քսանմեկը՝  թռչելիս, մեկն էլ՝ օդում։ Գնացի մի կողմ, որ ծիտիկները իջնեն, ու ես նրանց նորից  մոտիկ գնամ և վախեցն եմ։ Իջան ներքև քսանմեկըբայց մյուսը նստեց։ Ես նրանց վախեցրի, ու նրանցից մեկը գնաց, մնացածը չգնացին՝ թռան։ Հետո գնացի, տեսա երեք փիղ, մեկը՝ հաց ուտելիս, երկուսն էլ՝ կաղամբ են ուտում։ Հետո ես էլ եմ ուզում մի բան ուտել ու գնում եմ մի խանութվերցնում եմ երկու բան, մեծ հացփոքր հաց, բայց դրանք տարբեր բաներ էին։

 

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն