Posted in Նախագծեր

Ազգային, ծիսական խաղիկներ, խաղերգեր, ասիկներ, մատնախաղեր, հաշվելուկներ, թռնոցիներ…

Ժամանակահատված՝ օգոստոսի 19-31


Ընտանեկան նախագիծ

Մասնակիցներ՝ վեց տարեկաններ, ընտանեկան դպրոցներ


Նպատակներ

  • ընտանեկան խաղաուսուցման կազմակերպում,
  • անոթացում ազգային-ավանդական խաղերին, խաղերգերին, ասիկներին,
  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում։

Խնդիրներ

  •  Առանձնացնել մանկական ազգային, ծիսական խաղիկներ, խաղերգեր, ասիկներ, ճվիկներ, հաշվելուկներ, մատնախաղեր,
  • ներառել ընտանիքը՝ կատարելով մեծով, փոքրով,
  • տեսագրել, ձայնագրել որևէ խաղերգ, ասիկ, հաշվելուկ, մատնախաղ։

 

Ընթացքը

Ընտրած նյութերը կարդալ, ուսումնասիրել, մտածել՝ ինչպես խաղալ, որտեղ, ինչու։ Սովորել՝ ընտանիքով խաղալով ծնողների, քույր- եղբայրների, բարեկամների հետ: Խաղալ, սովորել, ներկայացնել տանը,  բակում, այգում, այլուր։ Կարող ենք հիշվել ընտանեկան խաղերգերի, խաղիկների, ասիկների, թռնոցիների, հաշվելուկների նոր տարբերակներ (կարող են նաև դրանք ստեղծվել): Տեսագրել, ձայնագրել, պատրաստել տեսանյութ։

Արդյունք

Որպես ուսումնական փաթեթ՝ տեսագրությունները, ձայնագրությունները կհրապարակվեն դասարանական բլոգում: