Posted in Ճամբար

Մանկավարժական ճամբարի ամփոփում

Ճամբարի աշխատակարգ

Առաջին շաբաթվա ընթացքում մասնակցեցինք դասվարների հավաքին, որտեղ քննարկվեցին հունվարի ճամբարի աշխատանքները։ Մասնակցեցինք նաև ազգագրական փառատոնի հավաքին, ծանոթացանք աշխատակարգին, ուղղություններին։ Առցանց հանդիպում ունեցանք նաև մարզական ակումբի և բնագիտատեխնիկական ստուգատեսի հավաքին, ըստ որոնց կազմելու ենք ճամբարարին աշխատակարգերը։ Դասավանդողների տոնախմբությանը մասնակցեցինք նախ՝ Ագարակի լավաշթխիկով, Քոլեջում՝ երգ ու պարով, ապա՝ Արևելյան դպրոցում՝ խաղաղության ավետիսներով։ Բացի այս ամենից՝ առցանց աշխատանքներն ուղղվել են զարգացման բնութագրերի լրացմանը, փաթեթների մշակմանը։

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն