Posted in Հոդվածներ, Օրագիր

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Ուսումնասիրեցի կամավոր ատեստավորման համար կազմված հայոց լեզվի թեստերը։ Դրանք ավանդական անգիրի դպրոցի վառ արտահայտություն են, որոնք չեն առնչվում ո՛չ սովորողների գիտելիքների ստուգման ձևին, ո՛չ էլ ուսուցչի որակավորումը ստուգելու մեթոդներին։ Դրանցով ուսուցիչն արդեն ընդունվել և ավարտել է՝ ստանալով համապատասխան վկայական։ Էլի՞ ենք ստուգում այդպես…Կարծես  հատուկ դիտավորությամբ կազմվել են ինչքան հնարավոր է բարդ, խճճված, երկձևություններ պարունակող հարցաշարեր, որոնց պատասխաններից չի կարելի եզրակացնել՝  ուսուցիչը համապատասխանո՞ւմ է իր կոչմանը, թե՞ ոչ: Բա ասում ենք՝ ուսուցիչ լինելը բարձրագույն կոչում է: Բա ո՞ւր մնացին ուսուցման գործի կազմակերպումը, մեթոդներն ու եղանակները, սովորել սովորեցնելը…

 Ուսուցիչը կարողությունների ու հմտությունների փոխանցմանը պիտի ծառայի, «ինչո՞ւ»-ն,«ինչպե՞ս»-ը գտնել, մտածել սովորեցնի։

Ինչպես դպրոցում սովորեցնում են քարացած, անկենդան բանաձևեր ու արտահայտություններ անգիր անել՝ առանց հասկանալու՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, այդպես էլ պահանջում են ուսուցչից՝ դա համարելով մանկավարժի որակավորումը ստուգելու լավագույն գործիք։
Կարծում եմ՝ ուսուցչի որակավորումը ստուգելու, բարձրացնելու համար անհրաժեշտ են պետական չափորոշչին համապատասխան բանաձևեր, որոնք կապահովեն հասնելու անհրաժեշտ կարողունակությունների ձեռքբերմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է խրթին, նեղ մասնագիտական, տերմինախեղդ տեքստերով ուսուցչին սթրեսի ենթարկելու փոխարեն ստեղծել նոր կրթական համակարգ՝ նոր գործիքակազմով՝ պետական չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութերով, դրանց փոխանցման ձևերով ու եղանակներով՝ առանցքում դնելով մտածել, ստեղծել սովորեցնող ուսուցչին։ Թե չէ միշտ նույնն է՝ դարձ ի շրջանս յուր…

Առաքելյան Մարիամի մայրիկ՝ Նարինե
 
 
Երկու երեխաներիս էլ վստահել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին ու մանկավարժներին։ Ուսուցիչները շատ տարբեր են։ Ամեն մեկն իր ձեռագիրն ունի։ Ավագ տղայիս հետ արդեն կրտսեր դպրոցը անցել ենք։ Մտածում ես, որ փոքրի հետ արդեն ծանոթ ճանապարհը կանցնենք, բայց այդպես չէ։ Շատ ճկուն, փոփոխվող, կենդանի ուսումնական համակարգ է։ Զգացվում է, որ ուսուցիչներն էլ միմյանց օգնում են, ինչու չէ, մեկը մյուսից սովորում է։ Այս աշնանը զարմացրեցին մեր ուսուցիչները հեռավար դասերի ժամանակ։ Մեկ տարում շա՜տ են հմտացել։ Ախր մեր ուսուցիչները միայն դասավանդելը չէ, նաև կարող են պարել, երգել, հեծանիվ վարել, ուսուցչին կարող ենք տեսնել լողավազանում երեխաների հետ։ Շատ կարող եմ թվարկել։ Իհարկե առաջին տեղում գիտելիքն է, նաև այդ գիտելիքը աշակերտին փոխանցելը։ Լսել եմ, որ սկսել են ուսուցիչների գիտելիքներն էլ ստուգել, խոսքը ատեստավորման մասին է։ Ցավոք, թույլ գիտելիքների ու կարողութունների տեր ուսուցիչներ կան հանրակրթական դպրոցներում։ Երևի դրա համար է, որ գիտելիքը ստուգելուց հետո են ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու։ Մեր մանկավարժները արժանի են բարձր աշխատավարձի։ Հարց է, թե ինչ հարցաշարեր են, ինչպես են կազմված, ինչ բարդության։ Հուսանք կգա մի օր, երբ միայն գիտելիքը չեն ստուգի, կսկսեն ստուգել, թե գիտելիքը ինչպես է փոխանցում ուսուցիչը, ինչ նորարարական մեթոդներ է օգտագործում, ինչպես է աշակերտին հասցնելու։ Չէ որ կարևորը այն ճանապարհն է, որով գիտելիքը աշակերտին է հասնում։
 

 

<<Ուսուցիչների կամավոր ատեստավորում>> իրականացնելը, այն էլ թեստերի միջոցով միանշանակ սխալ է: Ոչ մի թեստ օպտիմալ չի կարեղ գնահատել մասնագետի գիտելիքները: Մարդ կարղ է բարձր գիտելիքների տեր լինել, բայց  այդ գիտելիքը չկարողանա ճիշտ, մատչելի, հասանելի փոխանցել՝ այսինքն՝ կարողանա սովորեցնել: Կրթելը, սովորացնելը ամեն մարդու կոչում, գործ չէ…………….։ .Նման մոտեցումն ուսուցչների նկատմամբ քաղաքական խաղեր են ու անհարգալից վերաբերմունք: Ինչ է նշանակում, եթե ատեստավորումը անցնես, 30000-50000 դրամ ավելի աշխատավարձ կստանաս……..չի կարելի, ամոթ  է: Կխնդրեի ուսուցիչներին՝  իրենք իրենց հարգեին ու նման խաղերի մեջ չմտնեին: Ուսուցիչը պետք է առանց  <<Ուսուցիչների կամավոր ատեստավորում>> անցնելու էլ նորմալ վարձատրվի, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում է: 3-5 տարին մեկ վերապատրաստում անցնի (նաև արտերկրում) ՝ մանկավարժություն, հոգեբանություն, համակարգչային տեխնոլոգիաներ, նեղ մասնագիտական առարկաներ: Հաշվետվություններ, ռեֆերատներ ներկայացնի: Ստանա սերտիֆիկատներ, որի հիման վրա էլ  նրա հետ աշխատանքային պայմանագիրը պետք է շարունակվի կամ կնքվի նորը , եթե նոր աշխատակից է: Այսինքն՝ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի  ուսուցիչն ինքնակրթմամբ զբաղվի, աճի, զարգանա։ Ուսուցիչների գնահատականը պետք է լինի առաջին  հերթին իրենց աշակերտների առաջադիմությունը, լավ մարդ լինելը ու ապագայում մասնագետ դառնալը:

Հարգանքներով ՝ Լուսինե….

 

 

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել մեկնաբանություն